Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մատա՜ղ արեք, մատա՛ղ

Մատա՜ղ արեք, մատա՛ղ
14.10.2016 | 09:39

Անհաջողությունների դեմն առնելու համար հերթական խաղից առաջ ֆուտբոլի Թունիսի ազգային ընտրանին զոհ է մատուցել, ու պատկերացրեք, որ հաջողության է հասել՝ 4:0 հաշվով պարտության մատնելով Թաիլանդի ընտրանուն: Ասում են, սույնը լսելով, ինչպես նաև հետագա փորձանքներից խուսափելու համար, ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը «Տժվժիկի» Ներսես ախպարի հանգույն ասել է՝ մեկը չէ, տասը կմորթեմ:

Ասում են նաև, որ վիրավորված «Արարատ-73»-ի արձանախմբի ստեղծման հովանավորության հարցում ՀԱՕԿ-ի նախագահի առաջանցիկ կողմնորոշումից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից Վարուժան Սուքիասյանին կոպտորեն հուշել են մատաղացուների հարցով իրենց հետ հույսեր չկապել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ